Moderna-ի և Merck-ի անհատականացված mRNA պատվաստանյութը դրական արդյունքներ է ցու…

🔹 Moderna-ի և Merck-ի անհատականացված mRNA պատվաստանյութը դրական արդյունքներ է ցույց տվել մելանոմայի դեմ երրորդ փուլի կլինիկական փորձարկումներում։
🔹 Փորձարկմանը մասնակցել է 1,137 հիվանդ։ Պատվաստանյութը կիրառվել է Merck-ի Keytruda իմունաթերապիայի հետ և նշանակալիորեն նվազեցրել է քաղցկեղի վերադարձի կամ տարածման վտանգը՝ միայն Keytruda-ի համեմատ։
🔹 Պատվաստանյութը պատրաստվում է յուրաքանչյուր հիվանդի համար անհատապես՝ նրա ուռուցքի գենետիկական առանձնահատկությունների հիման վրա։ Այն «սովորեցնում» է իմունային համակարգին ճանաչել և թիրախավորել քաղցկեղային բջիջները։
🔹 Սա mRNA տեխնոլոգիայի կարևոր առաջընթաց է COVID-19-ի պատվաստանյութերից դուրս։ Նախորդ փորձարկման հնգամյա տվյալներով՝ համակցված բուժումը 49%-ով նվազեցրել էր մելանոմայի վերադարձի կամ մահվան վտանգը։
🔹 Moderna-ն համահիմնադրել է ամերիկահայ գիտնական և գործարար Նուբար Աֆեյանը, որն ընկերության խորհրդի նախագահն է։
🔹 Ամբողջական տվյալները դեռ չեն հրապարակվել։ Կարգավորողների հավանության դեպքում բուժումը կարող է հասանելի դառնալ արդեն 2027-ին։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով