Հայաստանի կառավարության առաջնահերթությունների շրջանակում դիտարկվում է նաև հայկական արտադրանքի արտահանման շուկաների դիվերսիֆիկացիան։ Արտերկրում կան բազմաթիվ ընկերություններ և անհատներ, ովքեր պատրաստ են այդ հարցում օգնել հայկական կողմին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Տնտեսական լրագրողների ակումբն ու Կոնրադ Ադենաուեր հիմնադրամը կազմակերպել էին քննարկում՝ «Հայաստանից ԵՄ արտահանումների հնարավորություններն ու մարտահրավերները» թեմայով։
Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Ֆիլիպ Հոֆմանն այդ նպատակով ժամանել էր Հայաստան՝ հասկանալու, թե ինչով կարող է օգնել հայ գործարարներին՝ ավելի հեշտ և արագ ԵՄ շուկաներ մուտք գործելու համար։

Թողնել պատասխան