ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանն օգոստոսի 20-ին հանդիպել է ՀՀ-ում Մեծ Բրիտանի…

ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանն օգոստոսի 20-ին հանդիպել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Ալեքսանդրա Քոուլի հետ։
Դեսպանը շնորհավորել է Վահագն Ալեքսանյանին՝ ՀՀ ԱԺ փոխնախագահ ընտրվելու կապակցությամբ։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԺ-ից, ԱԺ փոխխոսնակը դեսպանին է ներկայացրել խորհրդարանական արդյունավետ գործունեության ծավալման առանցքային ուղղություններն ու առաջնահերթությունները։ Երկուստեք կարևորվել են ժողովրդավարական ձեռքբերումների խորացումն ու ամրապնդումը։
Զրուցակիցները դիտարկել են երկկողմ խորհրդարանական կապերի խորացման հեռանկարները՝ շեշտելով բարեկամական խմբերի գործունեության ու փոխադարձ այցերի աշխուժացումը։
Հանդիպման ընթացքում ընդգծվել է երկու երկրների միջև ինչպես մի շարք ոլորտային, այնպես էլ առանձնահատուկ տնտեսական գործընկերության զարգացման հանձնառությունը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով