Կորեայի Հանրապետության վարչապետ Հան Սոն-Սուկը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակման առիթով։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Ուղերձում ասված է.
«Կորեայի Հանրապետության Կառավարության և քաղաքացիների անունից ցանկանում եմ իմ ջերմ շնորհավորանքները հղել Ձեր վերանշանակման առիթով: Ես խորապես համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետությունը կշարունակի առաջընթացն ու զարգացումը Ձեր ղեկավարության ներքո, ինչպես եղել է մինչ օրս:
Ուրախ եմ նշել, որ Կորեան և Հայաստանը 1992 թվականին դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր կայուն զարգացրել են բարեկամական և համագործակցային հարաբերություններ: Քանի որ մեր երկու երկրները հաջորդ տարի նշելու են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 35-ամյակը, ցանկանում եմ պահպանել սերտ կապ և համագործակցել Ձեզ հետ՝ փոխանակումները խթանելու և փոխըմբռնումը խորացնելու համար:
Խնդրում եմ ընդունել, Ձերդ Գերազանցություն, իմ լավագույն մաղթանքները Ձեր առողջության և Ձեր բոլոր նոր նախաձեռնություններում շարունակական հաջողությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության անսպառ բարգավաճման համար»։

Թողնել պատասխան