Նոր կառավարության արտաքին քաղաքականության ծրագրում Ռուսաստանն այլևս «ռազմավարակա…

Նոր կառավարության արտաքին քաղաքականության ծրագրում Ռուսաստանն այլևս «ռազմավարական դաշնակից» չէ
🇦🇲🇷🇺 Հայաստանի կառավարության 2026-2031թթ. ծրագրում ակնառու փոփոխություններից մեկը վերաբերում է ՌԴ-ին. հինգ տարի առաջ որպես Հայաստանի «ռազմավարական դաշինք» և «դաշնակցային հարաբերություններ» նկարագրվող կապերն այժմ ներկայացվում են որպես վերափոխման ենթակա գործընկերություն։
📌 Փոփոխությունը միայն բառապաշարը չէ։ Փոխվել է նաև երկրների հերթականությունը: 2026-ի ծրագիրը սկսվում է հարևաններից՝ Ադրբեջան, Թուրքիա, Իրան և Վրաստան։ Այս երկրներին հաջորդում են Եվրոպական միությունը, Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, Ռուսաստանը, Չինաստանը և Հնդկաստանը։
🤝 ՀԱՊԿ-ն, որին անդամակցությունը Հայաստանը սառեցրել է 2024-ի փետրվարին, ծրագրում չկա։ Արտաքին քաղաքականության բազմակողմ հարթակների ցանկում նշվում են ՄԱԿ-ը, Եվրոպայի խորհուրդը, ԵԱՀԿ-ն, ԱՊՀ-ն, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը և Եվրոպական քաղաքական համայնքը։ Կառավարությունը նաև նախատեսում է աշխատել Շանհայի համագործակցության կազմակերպությանն անդամակցելու ուղղությամբ։ |civilnet.am|

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով