Հայաստանում սեպտեմբերի 10-13-ը կանցկացվի քառօրյա հեծանվավազք, որի երթուղիներն ընդհանուր առմամբ կանցնեն շուրջ 500 կմ ճանապարհ։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Կառավարության նիստում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրեց մրցաշարի անցկացման մանրամասները։
Նրա խոսքով՝ մրցաշարի առաջին օրը՝ սեպտեմբերի 10-ին, հեծանվորդները Գավառ-Մեծ Մասրիկ ճանապարհով կանցնեն 135 կմ։ Երկրորդ օրը նախատեսված է Կիրանց-Ստեփանավան հատվածը՝ 177 կմ երկարությամբ։ Երրորդ օրը մրցարշավը կանցնի Մարտունի-Դիլիջան երթուղով՝ Պարզ լճում հանգրվանելով։ Այդ օրվա երթուղու երկարությունը 162 կմ է։ Մրցաշարի չորրորդ օրը ամբողջությամբ կանցկացվի Երևանում՝ 113 կմ երկարությամբ երթուղով։
«10 անգամ հեծանվորդները կանցնեն 11.3 կմ-անոց հատված։ Սա հնարավորություն կտա հանդիսատեսին հավաքվել և հետևել հեծանվավազքին»,- ասաց Անդրեասյանը։
Նրա խոսքով՝ նախատեսվում է մրցաշարին տարբեր երկրների հեծանվորդների մասնակցություն։

Թողնել պատասխան