Հունաստանի ԱԳ նախարար Գիորգոս Գերապետրիտիսը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայա…

Հունաստանի ԱԳ նախարար Գիորգոս Գերապետրիտիսը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ։
«Արմենպրես»-ին այդ մասին հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից։
Գերապետրիտիսը վստահություն է հայտնել, որ Արարատ Միրզոյանի ղեկավարությամբ Հայաստանի դիվանագիտությունը կշարունակի արժեքավոր ներդրում ունենալ խաղաղության, կայունության և միջազգային համագործակցության գործում՝ տարածաշրջանային և միջազգային նշանակալի մարտահրավերների պայմաններում։
Հունաստանի ԱԳ նախարարը շեշտել է, որ Հունաստանը բարձր է գնահատում Հայաստանի հետ իր երկարամյա բարեկամությունը, որը հիմնված է սերտ պատմական կապերի, ընդհանուր արժեքների և ժողովուրդների միջև ամուր հարաբերությունների վրա։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով