ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ պրոբացիայի ծառայության Կոտայքի մարզային մարմնի պետի տեղակալի պաշտոնը զբաղեցրած անձը, չարաշահելով ծառայողական լիազորությունները, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։
Նախաքննությամբ պարզվել է, որ պաշտոնյան 2025 թվականի ապրիլի 7-ից մայիսի 6-ն ընկած ժամանակահատվածում պարտավոր է եղել ամսվա ընթացքում առնվազն մեկ անգամ, իսկ անհրաժեշտության դեպքում՝ ավելի հաճախ այցելել քաղաքացու հանրային աշխատանքների կատարման վայր և վերահսկել դատական ակտի պահանջների կատարումը, սակայն չի իրականացրել այն։ Դրա փոխարեն նույն մարմնի երկու գլխավոր ծառայողների հետ նախնական համաձայնությամբ կազմվել են կեղծ արձանագրություններ։
Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ղեկավարի տեղակալն իր հերթին չի վերահսկել քաղաքացու կողմից հանրային աշխատանքների կատարումը։ Ավելին՝ նրա օժանդակությամբ կազմվել և ստորագրվել է Կոտայքի մարզային մարմին ուղարկված կեղծ բովանդակությամբ փաստաթուղթ։
Նշված արարքների հետևանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին, չի բացահայտվել քաղաքացու՝ հանրային աշխատանքներից խուսափելու փաստը, և համապատասխան միջոցներ չեն ձեռնարկվել հանրային աշխատանքներն ազատազրկմամբ փոխարինելու ուղղությամբ։

Թողնել պատասխան