Ազգային ժողովի նիստում քննարկվում է Հայաստանի կառավարության 2026-2031 թվականների գործունեության ծրագիրը։
Կառավարության ծրագիրը պատգամավորներին ներկայացնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը իր ելույթի սկզբում նշեց՝ 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանի Հանրապետության ժողովուրդը քվեարկել է «Իրական Հայաստանի» գաղափարախոսության օգտին։«Ընտրությունների այս արդյունքը պատմական է, որովհետև վերաձևակերպում է Հայաստանի Հանրապետության գործառույթային նշանակությունը։ 1990 թվականին Հայաստանի անկախության հռչակման հիմքում դրված էր այն փիլիսոփայությունը, թե պետությունը մեզ հարկավոր է պատմական արդարությունը վերականգնելու համար, և այս ընկալումն արտահայտվել էր Ղարաբաղյան շարժմամբ։ «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունն արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետության գործառնական միակ նշանակությունը իր միջազգայնորեն ճանաչված 29 հազար 743 քառակուսի կիլոմետր տարածքում իր քաղաքացիների համար խաղաղություն, ազատություն, անվտանգություն ապահովելն է, քաղաքացիների երջանկության համար միջավայր ստեղծելը, ժողովրդի ինքնությունը պահպանելը և զարգացնելը։ Հենց այսպիսի պետության և տեսլականի օգտին են քվեարկել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները 2026 թվականի հունիսի 7-ին»,- ասաց վարչապետը։
Թողնել պատասխան