Հարգելի հայրենակիցներ,«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի և …

Հարգելի հայրենակիցներ,
«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի և կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի դեմ Նիկոլ Փաշինյանի ապօրինի հանձնարարությամբ «կարված» գործի դատավարությունը շուտով կմեկնարկի։ Այն ունենալու է պատմական և ճակատագրական նշանակություն, քանի որ ոչ այնքան քաղբանտարկյալներ Թևանյանին ու Մանուկյանին է վերաբերում, որքան առնչվում է Հայաստանի Հանրապետության անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը, հայ-ռուսական, հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերություններին, ԵՄ չինովնիկների կողմից Ռուսաստանի Դաշնության դեմ Նիկոլ Փաշինյանի միջոցով և ՀՀ շահերի հաշվին իրականացվող հիբրիդային պատերազմին։
Այս դատավարությունն աննախադեպ է լինելու իր հիբրիդային բնույթով և ուղղակի ազդեցություն է ունենալու Հայաստանի, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու վրա։
Դատելով գործի քաղաքական ենթատեքստից՝ Անդրանիկ Թևանյանը փաստացի մեղադրվում է՝
• ընդդիմադիր գործունեություն ծավալելու և իշխանափոխությանն ուղղված ջանքեր գործադրելու, այդ թվում՝ Գյումրիում ՔՊ-ի իշխանազրկմանը նպաստելու,
• հայ-ռուսական ռազմավարական և դաշնակցային հարաբերություններին կողմ լինելու, այդ հարաբերությունները փչացնող փաշինյանական իշխանության դեմ ռուսական փորձագիտական, քաղաքական շրջանակների մասնագիտական աջակցությամբ քայլեր իրականացնելու,
• թուրք-ադրբեջանական օրակարգը սպասարկող ՀՀ օրվա իշխանության քաղաքականությունը չընդունելու,
• սահմանագծման ու սահմանազատման անվան տակ Ադրբեջանի օգտին Հայաստանի միակողմանի զիջումներին դեմ լինելու,
• Հայաստանից ռուսական ռազմաբազան դուրս բերելուն դեմ լինելու,
• Դոնբասի հայ համայնքի հրավերով «Մայր Հայաստանի» հումանիտար այց կատարելու,
• Հայաստանն աշխարհաքաղաքական բախումների թատերաբեմ և հայ ժողովրդին մանրադրամ դարձնելուն դեմ լինելու համար։
Վերը նշված քայլերն ու դիրքորոշումը Փաշինյանի գնահատմամբ լրտեսություն է և պետական դավաճանություն, իսկ մեր գնահատմամբ՝ նշվածին հակառակ քայլերն ու դիրքորոշումն է պետական դավաճանություն։
Այս դատավարությունն աննախադեպ է լինելու նաև այն առումով, որ կայացվելու է աշխարհաքաղաքական և անվտանգային վճիռ։ Խնդիրն այն է, որ Թևանյանի «գործով» ՀՀ օրվա իշխանությունը Ռուսաստանի Դաշնությանը հռչակում է որպես թշնամի, իսկ Ադրբեջանին ու Թուրքիային՝ որպես բարեկամ երկիր։ Եվ դա այն դեպքում, երբ ՌԴ-ն դե յուրե մեր երկրի ռազմավարական դաշնակիցն է, իսկ Թուրքիան և Ադրբեջանը ռազմական գործողությամբ հայաթափել են Արցախն ու հիմա միակողմանի զիջումներ են պահանջում Հայաստանից։
Սիրելի ժողովուրդ,
Նիկոլ Փաշինյանն այս հիբրիդային դատավարությամբ գնում է հերթական արկածախնդրության։ 2018թ.-ից մեկնարկած նրա արկածախնդրությունից օգտվեց Ադրբեջանը, և մենք կորցրեցինք Արցախը, 120 հազար հայ էթնիկ զտման ենթարկվեց։
Փաշինյանի այս նոր հիբրիդային արկածախնդրության գինը շատ ավելի ծանր է լինելու, ու կրկին օգտվելու է թուրքական աշխարհը։
Դատավարությունը ցույց կտա, թե որ ուղղությամբ է շարժվելու Հայաստանը։
Ազատություն Անդրանիկ Թևանյանին։
Ազատություն Արեգնազ Մանուկյանին։
Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին։
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը։
«Մայր Հայաստան» կուսակցության լրատվական ծառայություն։

24.08.2026

«Մայր Հայաստան» ժողովրդական շարժում

Հարգելի հայրենակիցներ,
«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի և կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի դեմ Նիկոլ Փաշինյանի ապօրինի հանձնարարությամբ «կարված» գործի…

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով