Ադրբեջանում անազատության մեջ գտնվող Հայաստանի քաղաքացիների ազատ արձակումը և Հայաստան վերադարձը երբեք դուրս չի եկել և մինչև խնդրի լուծումը դուրս չի գա ՀՀ կառավարության աշխատանքային օրակարգից։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում Կառավարության առաջիկա հնգամյա ծրագիրը ներկայացնելիս ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ադրբեջանում անազատության մեջ գտնվող Հայաստանի քաղաքացիների ազատ արձակումը և վերադարձը երբեք դուրս չի եկել և մինչև խնդրի լուծումը դուրս չի գա Հայաստանի կառավարության աշխատանքային օրակարգից»,- ընդգծեց վարչապետը։
Նրա խոսքով՝ շարունակվելու են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման աշխատանքները։
«Համոզված եմ՝ Ադրբեջանից Հայաստան ներմուծումներին զուգահեռ շուտով կսկսվեն արտահանումներ Հայաստանից Ադրբեջան։ Ադրբեջանի հետ առևտրատնտեսական հարաբերությունների մեկնարկը և զարգացումը, իհարկե, էականորեն ուժեղացնում է հաստատված խաղաղությունը, և մենք մեր տնտեսվարողներին քաջալերելու ենք աշխատել այս ուղղությամբ»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների զարգացման կարևոր ուղղություններից են առևտրատնտեսական կապերի հաստատումն ու խորացումը, սահմանների սահմանազատումը, գերիների և անհետ կորածների հարցերի շուրջ համագործակցությունը և տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը։
«Նույնիսկ խաղաղության համաձայնագրի ստորագրումից անդին շատ կարևոր է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների սոցիալ-հոգեբանական կողմը։ Եվ հաստատված խաղաղությունը հարատև դարձնելու համար կարևոր է խաղաղություն հաստատել սոցիալ-հոգեբանական մակարդակում»,- նշեց վարչապետը։
Փաշինյանի խոսքով՝ թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը պետք է առերեսվեն և հաշտ լինեն այն փաստի հետ, որ անկախ Հայաստանի տարածքը նույնական է Խորհրդային Հայաստանի տարածքի հետ, իսկ անկախ Ադրբեջանի տարածքը՝ Խորհրդային Ադրբեջանի տարածքի հետ՝ ոչ ավել, ոչ պակաս։

Թողնել պատասխան