Ոստիկանության ծառայողի և այլ անձանց կողմից 2 քննիչի ծեծի ենթարկելու դեպքով նախ…

🔸 Ոստիկանության ծառայողի և այլ անձանց կողմից 2 քննիչի ծեծի ենթարկելու դեպքով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության կատարումը հանձնարարվել է Հակակոռուպցիոն կոմիտեին։
📌 «Գլխավոր դատախազի որոշմամբ՝ Քննչական կոմիտեում Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից հարվածներ հասցնելը կամ բռնի այլ գործողություններ կատարելը)
և 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին (Մի խումբ անձանց կողմից խուլիգանությունը) կետով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության կատարումը հանձնարարվել է Հակակոռուպցիոն կոմիտեին»,- news.am–ին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից:
⚖️ «Կալանավորվել են 2 քննիչներին (ենթադրյալ՝ խմբ.) ծեծի ենթարկած ոստիկանը ու ևս 1 մեղադրյալ»,- այս մասին հայտնել է ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով