Վրաստանում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է Շիրակի և Լոռու մարզերումՕգոստոսի 2…

📌 Վրաստանում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է Շիրակի և Լոռու մարզերում
Օգոստոսի 24-ին, տեղական ժամանակով ժամը 18:04-ին, Վրաստանի Դմանիսի քաղաքից 13 կմ արևմուտք գրանցվել է 2.9 մագնիտուդով երկրաշարժ: ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության տվյալներով՝ օջախը գտնվել է 10 կմ խորության վրա (կոորդինատներ՝ 41.35⁰ հյուսիսային լայնություն և 44.05⁰ արևելյան երկայնություն):
Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 4 բալ:
Երկրաշարժը 2-3 բալ ուժգնությամբ զգացվել է Հայաստանի Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ և Սիզավետ գյուղերում, ինչպես նաև Լոռու մարզի Պաղաղբյուր, Ձյունաշող և Մեծավան գյուղերում։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով