Հայաստանում օտարերկրացիներին 2026 թվականի առաջին կիսամյակում տրամադրվել է ընդհանուր առմամբ 10 հազար 561 կացության կարգավիճակ՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի 6 հազար 656-ի համեմատ։ Ընդհանուր ցուցանիշն աճել է 59%-ով։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է ՀՀ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը։
Ժամանակավոր կացության կարգավիճակ է ստացել 8181 անձ։ Նրանց թվում գերակշռել են ՌԴ-ի, Հնդկաստանի և Իրանի քաղաքացիները։
Ընդհանուր թվից 6085 անձ ժամանակավոր կացության կարգավիճակ է ստացել աշխատանքի հիմքով։ Աշխատանքի հիմքով կացության կարգավիճակ ստանալու դիմումների թվով առաջատար են եղել Վիետնամի, Իրանի, Չինաստանի և Հնդկաստանի քաղաքացիները։
Մշտական կացության կարգավիճակ է ստացել 2085 անձ։ Առաջատար են ՌԴ քաղաքացիները՝ 1233 անձ, որոնց հաջորդում են Վրաստանի և Իրանի քաղաքացիները։
Հատուկ կացության կարգավիճակ է ստացել 295 անձ։ Այս խմբում առավել մեծ թիվ են կազմել Սիրիայի, ՌԴ-ի և Իրանի քաղաքացիները։
Ծառայությունից նշել են, որ կացության կարգավիճակ ստացած օտարերկրացիների թվում զգալի է ՌԴ քաղաքացիների մասնաբաժինը, հատկապես՝ մշտական կացության կարգավիճակ ստացածների շրջանում։
Կացության կարգավիճակների տրամադրման ընդհանուր ծավալի 59% աճը զգալիորեն պայմանավորված է աշխատանքի հիմքով տրամադրված ժամանակավոր կացության կարգավիճակների թվի ավելացմամբ։

Թողնել պատասխան