ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով քննվո…

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով քննվող քրեական վարույթի շրջանակում խուզարկություններ և վարութային այլ գործողություններ է իրականացնում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և նրա ընտանիքի անդամներին պատկանող մի քանի տասնյակ հասցեներում։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։
«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով քննվող քրեական վարույթի շրջանակում մի քանի տասնյակ հասցեներում կատարվում են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։ Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։
Ավելի վաղ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը հայտնել էր, որ իրավապահները մտել են ՀՀ երկրորդ նախագահի որդու՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի տուն։
ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանն էլ հայտնել է, որ օգոստոսի 25-ի առավոտյան Ռոբերտ Քոչարյանին քննչական մարմինները տեղափոխել են Հակակոռուպցիոն կոմիտե։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով