ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուրուգվայի նախագահ Ժաման…

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուրուգվայի նախագահ Ժամանդու Օրսիին՝ ազգային տոնի՝ Անկախության օրվա առիթով։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Ուղերձում ասված է.
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Ուրուգվայի բարեկամ ժողովրդին Ուրուգվայի Արևելյան Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:
Գոհունակությամբ եմ արձանագրում, որ Հայաստանն ու Ուրուգվայը միավորող ամուր բարեկամական հարաբերությունները շարունակաբար զարգանում և ամրապնդվում են՝ ընդլայնելով համագործակցությունը, մասնավորապես, նորարարության, կրթության, մշակույթի և զբոսաշրջության ոլորտներում:
Վստահ եմ, որ առաջիկա շրջանում, համատեղ ջանքերի շնորհիվ, նոր հնարավորություններ կառաջանան համագործակցության հետագա զարգացման համար՝ նպաստելով երկկողմ օրակարգի հարստացմանը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համատեղ նախաձեռնությունների իրականացմանը:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր ձեռքբերումներ, իսկ Ուրուգվայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով