ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Հակակոռուպցիոն կոմիտե։«Արմենպրես»-ի փ…

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Հակակոռուպցիոն կոմիտե։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հակակոռուպցիոն կոմիտեի բակում լրագրողների հետ զրույցում Սերժ Սարգսյանը նշել է, որ դեռ տեղյակ չէ, թե ինչ գործի շրջանակում են իրեն հրավիրել կոմիտե։
Հիշեցնենք, որ ՀՀ դատախազությունն օգոստոսի 25-ին հայտնել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 3 դրվագով, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու՝ 2 դրվագով և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման՝ 4 դրվագով։
Դատախազությունը հայտնել էր, որ քրեական հետապնդում է հարուցվել ևս 9 անձի նկատմամբ, այդ թվում՝ Սերժ Սարգսյանի։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով