«Ռուսաստանը Հայաստանից հետ կվերցնի բոլոր «նվերները» և արտոնությունները, եթե այդ…

🇷🇺🇦🇲 «Ռուսաստանը Հայաստանից հետ կվերցնի բոլոր «նվերները» և արտոնությունները, եթե այդ երկիրը շարունակի Արևմուտքի հետ իր սիրախաղը», — TACC գործակալության հետ զրույցում հայտարարել է Պետդումայի միջազգային հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Ալեքսեյ Չեպան։
🗣 «Հայաստանը չի կարող երկու աթոռին միաժամանակ նստել։ Նրանք ուզում են արտոնություններ ստանալ Ռուսաստանից, բայց նաև Արևմուտքի խաղը խաղալ», — նշել է նա՝ հավելելով, թե այդ դեպքում «Փաշինյանը բարդ կացության մեջ կհայտնվի»։
📌 Մոսկվան պնդում է՝ Հայաստանը պետք է հանրաքվե անցկացնի՝ ընտրություն կատարելով Եվրոպական և Եվրասիական միությունների միջև: |azatutyun.am|

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով