8-րդ հարկ․ Երևանի սեփականաշնորհված մայթերը Երևանում տարբեր տարիներին մայթեր են սեփականաշնորհվել։ Մայթերի օտարման մի քանի պատմություն «Հետքն» է գրել։ Մասնավոր սեփականություն դարձած մայթերից երկուսը գտնվում են մայրաքաղաքի կենտրոնում, երրորդը՝ Նոր Նորք վարչական շրջանում։ «8-րդ հարկ» փոդքասթի հերթական թողարկումը Երևանի մայթերի սեփականաշնորհման վերաբերյալ լրագրողական հոդվածների և այդ պատմությունների հանրայնացումից հետո արձագանքների մասին է։ Փոդքասթի հերթական թողարկմանը «Հետքի» լրագրողներ Ալյոնա Հայրապետյանը և Սյուզաննա Օհանյանը մանրամասն ներկայացնում են, թե որ դեպքում ինչպես է մայթը դարձել մասնավոր սեփականություն։
Թողնել պատասխան