Ընտրություններից հետո ի՞նչ ենք ասել «Հայաստան» դաշինքին, ասել ենք՝ տեսնում ենք, …

Ընտրություններից հետո ի՞նչ ենք ասել «Հայաստան» դաշինքին, ասել ենք՝ տեսնում ենք, որ «Зима близко» ու ցավալիորեն արձանագրել ենք, որ դաշինքի ներկայիս կազմը «Зима»-ն հաղթահարող կազմ չէ։
Հիմա արդեն երկրորդ նախագահը կալանավորված է ու ակնհայտ է, որ այս գործընթացը շատ երկար է տևելու, սա 1 ամսվա, 2 ամսվա մասին չէ, ուստի, անհրաժեշտ է այլ որակի պայքար։
Քաղաքական միավորի առաջնորդը բանտում է, սկսվել է պայքարի լրիվ նոր էջ ու «Հայաստան» դաշինքի այն պատգամավորները, որոնք գիտակցում են, որ այդ պայքարին ոչինչ չեն կարող տալ, եթե շարունակեն առաջնորդվել ամեն գնով մանդատ պահելու մոտեցմամբ, իրենց նկատմամբ լինելու է հատուկ վերաբերմունք։
«Հայաստան» դաշինքում առկա քաղաքական ճգնաժամը պետք է հանգուցալուծում ստանա ու մենք հույս ենք հայտնում, որ դաշինքի ներսում կկարողանան ինքնուրույն գալ այդ հանգուցալուծմանը:
@armgeopolitic

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով