Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը քննարկում է անցկացրել ՀՀ ՆԳՆ մ…

Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը քննարկում է անցկացրել ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում։
Նախարարը քննարկման ընթացքում հայտարարել է ՀՀ քաղաքացիության շնորհման և դադարեցման ընթացակարգերի վերաարժևորման մասին։
«Մենք վերաարժևորում ենք քաղաքացիության շնորհման և դադարեցման ընթացակարգերը և դրա մեջ դնում ենք պետություն-քաղաքացի հարաբերությունների նոր տրամաբանություն։ Ինչի շուրջ որ կառուցենք մնացյալ բոլոր լուծումները, մեր ընդհանուր ընկալման առանցքը դա է, որ պետություն-քաղաքացի հարաբերությունների տեսանկյունից նոր որակ պետք է ունենանք»,- ասել է Արփինե Սարգսյանը։
Նախարարը նաև շեշտել է, որ պետություն-քաղաքացի հարաբերությունների վերարժևորման համատեքստում ռեզիդենտության ցենզը լինելու է պարտադիր, կլինեն մի շարք այլ փոփոխություններ ևս։
Հայաստանի ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանն ավելի վաղ հայտնել էր, որ առաջիկայում հանդես են գալու օրենսդրական նախաձեռնությամբ, որով հասցեագրելու են ՀՀ քաղաքացիություն շնորհելու կամ քաղաքացիությունը դադարեցնելու կարգավորումներում առկա խնդիրները։ 
https://youtu.be/mzBEC8ErkG4?si=UjMGRWsXUYRLsxCb

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում

Մենք վերարժևորում ենք քաղաքացիության շնորհման և դադարեցման ընթացակարգերը՝ հիմքում դնելով պետություն-քաղաքացի հարաբերությունների նոր որակ. ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով