Նկատի ունենալով արհեստական բանականության ոլորտոմ Հայաստանի ներդրումները՝ հայկակա…

Նկատի ունենալով արհեստական բանականության ոլորտոմ Հայաստանի ներդրումները՝ հայկական կողմին անհրաժեշտության դեպքում պետք են լրացուցիչ էլեկտրաէներգիայի ներկրման տարբերակներ, այդ թվում՝ Ադրբեջանից։
Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Կան հոսանքի տարբեր ռեժիմներ, երբեմն լինում է, որ երկրներն ունենում են ավելցուկ կամ պահանջարկ։ Էլեկտրաէներգիա ներկրելու թեման մենք քննարկում ենք նաև Վրաստանի, Իրանի և Թուրքիայի հետ»,- ասաց Փաշինյանը։ 
Վարչապետը հավելեց, որ կա նախագիծ, որի համաձայն՝ Վրաստանի հետ սահմանին ԵՄ ֆինանսավորմամբ կառուցվում է փոխակերպիչ կայան, որպեսզի հոսանքի ներկրումն ու արտահանումն ավելի հեշտանա։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով