Ռուսաստանը որպես պատասխան միջոց «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Մոսկվայում Ռումինիայի դեսպանության աշխատակցին: Այս մասին ասվում է Ռուսաստանի արտգործնախարարության հաղորդագրության մեջ:
«Օգոստոսի 27-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի վարչություն է կանչվել Ռուսաստանում Ռումինիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Լիլիանա Բուրդան, որին հանձնվել է նախարարության նոտան Մոսկվայում Ռումինիայի դեսպանության աշխատակցին պերսոնա նոն գրատա հայտարարելու մասին», — նշված է հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունում ընդգծել են, որ «սույն միջոցը պատասխանն է ռումինական կողմի ավելի վաղ ձեռնարկած անհիմն որոշման՝ Բուխարեստում Ռուսաստանի դեսպանության աշխատակցին պերսոնա նոն գրատա հայտարարելու վերաբերյալ»:
Թողնել պատասխան