Հինգ զոհ, մեկ անհետ կորած․ ի՞նչ է տեղի ունեցել Չարեքտարի 552 դիրքում2023 թվականի…

Հինգ զոհ, մեկ անհետ կորած․ ի՞նչ է տեղի ունեցել Չարեքտարի 552 դիրքում
2023 թվականի սեպտեմբերի 19-ին Չարեքտարի 552 մարտական դիրքում հերթապահող Հաթերքի գումարտակի յոթ պայմանագրայիններից հինգը զոհվել են, մեկը համարվում է անհետ։
Դիրքում այդ օրը հերթապահել են յոթ հոգի՝ Մուշեղ Գրիգորյանը, Նվեր Գրիգորյանը, Արտյոմ Բաղդասարյանը, Արշակ Սարգսյանը, Ռոբերտ Վանյանը, Վահագ Բարսեղյանը և Աբել Միրզոյանը։ Նրանցից հինգն այդ օրը զոհվել են, Աբել Միրզոյանը համարվում է անհետ կորած։ Մուշեղ Գրիգորյանը վերջինն է եղել, որ 552 դիրքի անձնակազմին ողջ է տեսել։ Նա կարողացել է դուրս գալ դիրքից, երկու օր անտառներում մնալուց հետո հասնել Ստեփանակերտ։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով