Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն այն մասին, որ հանրապետության՝ ԵՄ անդամակցու…

🇷🇺 Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն այն մասին, որ հանրապետության՝ ԵՄ անդամակցության հանրաքվեի մասին հնարավոր կլինի խոսել միայն հայտը ներկայացնելուց և «ճանապարհային քարտեզը» պատրաստելուց հետո, վկայում են սեփական ժողովրդի հանդեպ նրա «ոչ այնքան մեծ վստահության» մասին:
🗣 Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:
💬 «Հենց պետք է ազնիվ ընտրություն ցույց տալ․ ում միջև ես ընտրություն կատարում, ինչպես ես հիմա ապրում, երբ վերջին երեք տարիներին ապրանքաշրջանառությունը եղել է ավելի քան վեց միլիարդ, մեկ տարի՝ 12 միլիարդ։ Ընդհանուր առմամբ, Հայաստանը զարգանում էր ԵԱՏՄ-ի հաշվին»,- ասել է Լավրովը։ |tert.am|
«Առանց նախնական ինստիտուցիոնալ աշխատանքի հնարավոր չէ այս հարցն առաջադրել ՀՀ քաղաքացիների լուծմանը, և նույնիսկ դրանից հետո անհրաժեշտ է դիմել ԵՄ-ին անդամակցության պաշտոնական հայտով: Դրանից հետո էլ պետք է ստանալ ԵՄ-ին անդամակցելու թեկնածուի կարգավիճակ։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով