🇷🇺 Ըստ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ երկաթուղու կոնցեսիան Հայաստանին վաճառելու խնդրանքը զարմանալի է և «հուզիչ»:
🔸 Նա նշել է, որ Ռուսաստանի և Հայաստանի փոխվարչապետերի միջև կանոնավոր շփումներ են տեղի ունենում, և որ կարող են քննարկվել հայկական կողմին հետաքրքրող ցանկացած հարց, այդ թվում՝ «Ռուսական երկաթուղիներ»-ի կոնցեսիոն կառավարմանը հանձնված Հարավկովկասյան երկաթուղու հետ կապված իրավիճակը։
📌 Հիշեցնենք՝ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀ-ն Ռուսաստանի կողմից երկաթուղու կառավարման բերումով ռազմավարական դիրքերի ու մրցակցային առավելության կորուստ է ունենում, իսկ իր պատկերացրած լուծումն այն է, որ մի այնպիսի երկիր, որը բարեկամական հարաբերություն ունի և՛ Ռուսաստանի, և՛ Հայաստանի հետ, ուղղակի գնի Ռուսաստանից կոնցեսիոն կառավարման իրավունքը: |azatutyun.am|
«Ռուսաստանը Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիոն կառավարումը դադարեցնելու հարցով որևէ դիմում Հայաստանից չի ստացել, սակայն մենք անդադար հրապարակային հայտարարություններ ենք լսում այդ մասին», – «Ինտերֆաքս»-ի հարցին ի պատասխան՝ այսօր հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Թողնել պատասխան