Ռուսական կողմը պատրաստ է լսել հնարավոր նոր մոտեցումներն ուկրաինական կարգավորման շրջանակներում:
Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՌԲԿ-ի հետ հարցազրույցում։
«Այն բանից հետո, երբ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասաց, որ ԱՄՆ-ն կարող է միջնորդ լինել, մենք նրա հետ հանդիպել ենք Մանիլայում ԱՍԵԱՆ-ի միջոցառումների շրջանակներում (խմբ.՝ հուլիսի 23-ին): Այնուհետև նա մեկ ամիս առաջ ասաց, որ իրենք շահագրգռված են ուկրաինական ճգնաժամի լուծմամբ, բայց անհրաժեշտ է նոր մոտեցումներ գտնել: Մենք պատրաստ ենք լսել նոր մոտեցումները: Միևնույն ժամանակ մենք շարունակում ենք աշխատել գետնի վրա», — ասել է դիվանագետը։
Լավրովը հիշեցրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերն այն մասին, որ Ռուսաստանը միշտ պատրաստ է բանակցությունների, բայց «որևէ հրադադար չի հայտարարի բանակցությունների ընթացքում»։
«Կրակը կդադարի միայն այն ժամանակ, երբ լինի լիարժեք, երկարաժամկետ կարգավորում», — ընդգծել է նախարարը։

Թողնել պատասխան