🇦🇲 Աշխարհաքաղաքական կալանք
Սա է այն բնորոշումը, որը կարելի է տալ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թվով չորրորդ կալանավորմանը։
Միանշանակ է, որ տեղի ունեցողը տնտեսական բնույթի չէ ու որևէ կապ չունի ո՜չ Քոչարյանի ունեցվածքի, ո՜չ էլ իր ընտանիքի տնտեսական գործունեության հետ, ուստի, Քոչարյանի առաջնորդած քաղաքական ուժը շեշտադրումները պետք է կատարի ոչ թե տնտեսական, այլ հենց քաղաքական ու, մասնավորապես, աշխարհաքաղաքական բաղադրիչի վրա։
«Հայաստան» դաշինքն այս իրավիճակում ունի միայն մեկ ճանապարհ՝ ընդունել քաղաքական մարտահրավերն ու ոչ թե պայքարել երկրորդ նախագահի ազատության համար, ոչ թե ապացուցել, որ մեղադրանքներն անհիմն են և այլն, այլ վերակազմավորել ուժերը, մշակել մարտավարություն ու գնալ քաղաքական երկարաժամկետ ու հյուծիչ պայքարի ճանապարհով՝ ընդունելով այն փաստը, որ Քոչարյանը դեռ երկար ժամանակ կարող է լինել անազատության մեջ։
Առաջարկում ենք, որ Քոչարյանի կալանավորման մասով օգտագործվի հենց «աշխարհաքաղաքական կալանք» եզրույթը՝ թույլ չտալով, որ հարցը տեղափոխվի ավելի ցածր մակարդակ՝ տնտեսական դաշտ։
@armgeopolitic

Թողնել պատասխան