Ռոբերտ Քոչարյանի հանրային քրեական հետանդումը ոչ թե օգոստոսի 25-ին է հարուցվել, …

📣 Ռոբերտ Քոչարյանի հանրային քրեական հետանդումը ոչ թե օգոստոսի 25-ին է հարուցվել, այլ նա արդեն ապրիլ ամսին այս գործով մեղադրյալ է ներգրավված եղել՝ ընդամենը մեկ դրվագով, և այդ ժամանակ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։
📌 Այս մասին Հանրային հեռուստատեսության եթերում հայտարարել է Հակակոռուպցիոն կոմիտեում վարչության պետ Դավիթ Կոստանդյանը:
🗣 Բարձրաստիճան պաշտոնյան տեղեկացրել է, որ դրանից հետո քրեական վարույթով ի հայտ են եկել նոր հանգամանքներ, նոր տվյալներ այլ դրվագների հետ կապված, և դրանց համադրման արդյունքում մեղադրանքը փոփոխվել է:
📢 Արձագանքելով ընդդմիմությունից հնչող պնդումներին, թե Փաշինյանի հրահանգից հետո կոմիտեն Քոչարյաններին կալանավորելու միջնորդություն ներկայացրեց, վարչության պետը պնդել է, թե այս վարույթը ստացվել է դեռ 2024 -ի հունվարին, պարզապես երկար ժամանակ աշխատել են դրա վրա, քանի որ քնության առարկա են դարձել «մի քանի տասնյակ անշարժ գույքերի մասնավորեցման գործընթացում թույլ տրված չարաշահումնե, միլիարդավոր դրամների փոխանցումներ, մոտ 20 երկիր իրավական փոփոխության միջնորդություններ են ուղարկվել»: |azatutyun.am|
⚖️ Ռոբերտ Քոչարյանը դուրս է գրվել «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցից և տեղափոխել է «Երևան–Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։ Այս մասին հաղորդում է Հայաստանի երկրորդ նախագահի փաստաբան Արամ Օրբելյանը: 📌 Օրբելյանը նշում է նաև, որ կալանքի որոշումը դեռ չեն ստացել…

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով