Կաթողիկոսի և վեց եպիսկոպոսների գործով պաշտոնանկ արված Գևորգ եպիսկոպոս Սարոյանը՝ …

❗️Կաթողիկոսի և վեց եպիսկոպոսների գործով պաշտոնանկ արված Գևորգ եպիսկոպոս Սարոյանը՝ այս գործով տուժողը, դատարանին միջնորդեց նիստը դռնփակ անցկացնել՝ անվտանգության նկատառումներով։
Նա դատարանում հայտարարեց, որ իր շրջապատի մարդիկ սպառնալիքներ են ստացել, որոնցում նշվել է նաև իր նկատմամբ հնարավոր հաշվեհարդարի մասին։
Սարոյանի խոսքով՝ այդ սպառնալիքների առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ, իսկ գործով առաջին նիստի ընթացքում ևս հնչել են մահվան սպառնալիքներ։
Նա դատարանին խնդրեց հաշվի առնել այդ հանգամանքները և նիստը համապատասխան կարգավորմամբ անցկացնել դռնփակ։ Պաշտպանական կողմը առարկեց։ Դատարանն էլ որոշեց հարցի քննարկումը դռնբաց իրականացնել։
Այս պահին Վաղարշապատի դատարանում մեկնարկել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների ու արքեպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով նախնական դատալսումների նիստը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով