ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը Factor TV-ի հետ զրույցում հայտարարել է, որ Արցախյան առաջին պատերազմից հետո Հայաստանի բնակչությունը կիսով չափ կրճատվել էր։ «94-ի պատերազմից հետո մոտավորապես 4 միլիոնանոց Հայաստանը դարձավ 2 միլիոն»,- նշել է Աղազարյանը։
Նշենք, որ 1989 թվականի ԽՍՀՄ վերջին մարդահամարի տվյալներով Հայաստանում ապրում էր 3 մլն 449 հազար մարդ։ Արդեն 1994 թվականին Հայաստանի բնակչությունը նվազել էր՝ կազմելով 3 մլն 357 հազար մարդ։
2020 թվականի տարեսկզբին Հայաստանի բնակչությունը 3 միլիոնից փոքր-ինչ պակաս էր՝ 2 մլն 960 հազար մարդ։ Սա 1994 թվականից ի վեր Հայաստանի բնակչության ամենափոքր թիվն է։
Ի դեպ, Հայաստանի բնակչությունն ամենաշատը եղել է 1992 թվականին, երբ վիճակագրության մեջ ներառվել էին նաև Ադրբեջանից գաղթած փախստականները։ Այդ թվականին Հայաստանի բնակչությունը կազմում էր 3 մլն 633 հազար մարդ։