«Հայաստանը, իբրև պետություն, պարկեշտ չի անգամ ԵՄ-ի հետ հարաբերություններում։ Հայաստանի և Եվրամիության միջև CEPA համաձայնագրի կնքումից անցել է 9 տարի, մինչդեռ նախատեսված ժամանակահատվածում Հայաստանի կողմից մի շարք քայլեր պետք է իրականացվեին, որոնք չեն իրականցվել»։
«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանն է:
«Համաձայնագրով նախատեսված 25 տարվա ընթացքում պետք է բազմաթիվ քայլեր արվեն կառավարության կողմից, 9 տարին անցել այդ 25-ից։ Որևէ բան լսե՞լ եք դրա մասին։ Եվ չեք էլ լսի»։
Խոսելով Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ օրենսդրական նախաձեռնության մասին՝ Մանասերյանն ընդգծում է՝ դրա հեղինակները վախենում են բաց քննարկումներից, քանի որ ասելիք չունեն և խայտառակ են եղել։
«Եվրամիությունը նման պահանջ երբեք չի դրել և նման օրենքների ընդունումը միայն վատթարացնում է Հայաստանի հարաբերությունները թե՛ ԵՄ-ի, թե՛ Ռուսաստանի հետ: Սա Եվրամիության կամ Ռուսաստանի հետ հարաբերությունները գրգռելու, վատացնելու լավագույն ուղին է, որի համար, պարզ է, որ մեր թշնամին է շահգրգռված։ Ակնհայտ է»։
Մանասերյանը պնդում է, որ Եվրոպայում գրանցված հիմնադրամների միջոցով Հայաստան են մտել «թուրքական փողեր»՝ դրամաշնորհների տեսքով, որոնցով ֆինանսավորվել են ամենատարբեր ոլորտների՝ սպորտից մինչև գյուղատնտեսություն և արվեստ, ինքնակոչ մասնագետներ:
🎦 զրույցն ամբողջությամբ
Թողնել պատասխան