Հայաստանը և հայ ժողովուրդը, որին այդքան սիրում է մեջբերել Նիկոլը, պատմական հնարավորություն ունի ցույց տալու, որ կախում չունի ՌԴ-ից։ Ամեն ինչ շատ պարզ է. Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը չպետք է դառնա շահարկման թեմա: Ինչո՞ւ. որովհետև նա ոչ ոքի դրա իրավունքը չի տվել։ Անկախ նրանից, թե ինչ մակարդակի վրա են Քոչարյանի և Պուտինի հարաբերությունները, դա ոչ մի ազդեցություն չպետք է թողնի Նիկոլի վարած բանակցությունների վրա։
Նախ՝ ես համաձայն չեմ, վստահ եմ՝ Ռոբերտ Քոչարյանն էլ, ավելին ասեմ՝ համաձայն չեն նաև նիկոլականները, որ Քոչարյանին ազատ արձակեն՝ Նիկոլի կառավարումը երկարացնելու համար։ Նիկոլականները չորս միլիարդ են ուզում, որը Նիկոլը խոստացել է խլել ու ամեն մեկին փայ տալ, որովհետև դա ժողովրդից է թալանվել։ Այդ չորս միլիարդը չկա, չկա անգամ դրա կեսը հենց իրենց մեղադրանքում։ Պարզ է, չէ՞, որ շուտով ամենամոլի նիկոլականն էլ սոված դուրս է գալու փողոց ու սկսելու է ուտել, օրինակ, Արարատ Միրզոյանի նորակառույց դղյակը։ Բա այս դեպքում ինչո՞ւ պետք է Քոչարյանի հաշվին նիկոլականները կշտանան՝ առանց սեփական մաշկի վրա զգալու նիկոլական կառավարման փայլն ու հմայքը։
Այս ամենի վերջում ստացվում է, որ Նիկոլի կզելու պլանին դեմ ենք բոլորս։ Ի՞նչ ենք ասում. «Ախպե՛ր, մի՛ կզիր, ոնց մեծ-մեծ խոսում էիր, նույն կերպ էլ շարունակիր։ Քոչարյանը քեզ համար բանակցելու առարկա չէ։ Ասել ես չորս միլիարդ՝ գնա՛, որտեղից ուզում ես, գտի՛ր ու բե՛ր։ Այդ գումարով գործարաններ կառուցիր, որ գյուղմթերքը տեղում սպառվի, ու էլ երբեք Ռուսաստանից կախում չունենանք»։
Եթե չկա չորս միլիարդ, ու հերթական ղազագիրը պետք է ստորագրես մեր հաշվին, ուրեմն ասեմ՝ չկպա՛վ. զոմբիներդ քեզ են ուտելու։
Հրանտ Ավետիսյան
@armgeopolitic

Թողնել պատասխան