Լրիվ համաձայն եմ Նարեկ Մալյանի հետ, սրանք լեգիտիմ հարցեր են` առանց մանիպուլյացիա…

Լրիվ համաձայն եմ Նարեկ Մալյանի հետ, սրանք լեգիտիմ հարցեր են` առանց մանիպուլյացիայի, որ կարելի է ուղղել Ռոբերտ Քոչարյանին ու նրա թիմին: Բայց պակաս լեգիտիմ չէ նմանատիպ հարցեր ուղղել նաև Սերժ Սարգսյանին` որպես կոնկուրենտ օֆիսի «մեծարգո նախագահի», թե էդ ի՞նչ պայմանավորվածությունների արդյունքում է, որ Քոչարյանը արդեն երրորդ, թե չորրորդ անգամ է նստում, իսկ ինքը գեթ 1 օր չի նստել (քավ լիցի, թող երբեք չնստի):
📍Արդյոք Սերժ Սարգսյանը պայմանավորվե՞լ է Նիկոլի հետ, որ մերժեն իրեն, բայց համառորեն նստեցնեն Քոչարյանին:
📍Արդյոք ինքը` մեծարգո Ազատիչը, պայմանավորվե՞լ է Նիկոլ Վովաևիչի հետ, որ իր թիմից միայն Աշոտյանը նստի` որպես քավության նոխազ, իսկ իրեն շրջապատող օլիգարխներից ոչ մեկի նկատմամբ որևէ լուրջ քրեական հետապնդում չիրականացվի:
📍Արդյոք պայմանավորվե՞լ է ինքը իրեն մերժողի հետ, որ Քոչարյանի ու նրա որդիների տները, բիզնեսները մտնեն կոպիտ ձևով խուզարկեն, իսկ իր տանը, գրասենյակին ու մյուս տարածքներին մոտ անգամ չգան:
📍Արդյոք պայմանավորվածությա՞ն արդյունք է այն, որ Քոչարյանի տանը խուզարկություն անելուց հետո նրան ձերբակալում են ու տանում Հակակոռուպցիոն կոմիտե, հետո` կալանավորում, իսկ իրեն` մեծարգո երրորդին, նույն գործով ընդամենը քաղաքավարի հրավիրում են, մի երկու ժամ հարցաքննում, հետո ընդամենը խափանման միջոցը ձևական բացակայելու արգելքն ընտրում և կուլտուրական բաց թողնում:
📍Կամ արդյոք պայմանավորվե՞լ է իրեն մերժողների հետ, որ ոչ մեկի մոտ հարց չառաջանա` որտեղի՞ց էս մարդուն էդքան փող տարիներ շարունակ կուսակցություն պահելու, տարատեսակ լրատվամիջոցներ, բլոգերներ և ստատսուչներ պահելու, հազար ու մի հոգու տակից-վրայից ֆինանսավորելու և այսպես շարունակ:
📌Թե չէ էն, որ Քոչարյանն ու իր ընտանիքը շատ կասկածելի հանգամանքներում են կտրուկ հարստացել, դարձել միլիարդատեր, ու մինչև հիմա չեն կարողանում դրան հոդաբաշխ բացատրություն տալ, դա բոլորս գիտենք: Բայց դա` Ռոբերտ Քոչարյանի մասով, իսկ, ահա, Սերժ Սարգսյանի մասով որևէ մեկը հարց բարձրացնու՞մ է, թե՞ ոչ: Թե՞ չեն բարձրացնում, որովհետև պետք չէ, որ բարձրացնեն, քանզի «տենց ա պետք»:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով