«Խաղի» կանոնները փոխելու հրամայականը․ Փաշինյանի «թթվածինը» պետք է անջատելՆիկոլ Փ…

«Խաղի» կանոնները փոխելու հրամայականը․ Փաշինյանի «թթվածինը» պետք է անջատել
Նիկոլ Փաշինյանը փորձում է ներկայիս ընդդիմությունից ու, մասնավորապես, Ռոբերտ Քոչարյանից ստեղծել իր համար անհրաժեշտ քաղաքական թթվածին իր իշխանության երկարաձգումն ապահովելու համար: Այսինքն, Քոչարյանի ու մյուսների հետ կապված գործընթացներն արագ չեն հանգուցալուծվելու, դրանք մաքսիմալ դանդաղ են տարվելու, որպեսզի այդ ամենը կապիտալիզացվի մյուս ընտրություններում` հերթական կամ արտահերթ: Արտաքին քաղաքականության մեջ ձախողումների, ներքին ռեֆորմների տապալումների մեղավորները ևս նախապես հռչակված են` Քոչարյան և մյուս «դավադիրներ»:
Փաշինյան քաղաքական գործիչ, առավել ևս` վարչապետ, չի կարող լինել, եթե չկա կոնֆլիկտ, իսկ դրանից կարող ենք հետևություն կատարել, որ «պայքարելով» «թալանչիների», «հրեշների», «ԿԳԲ-ի գործակալների» ու իր կողմից հնարված ցանկացած այլ խմբի դեմ` նա չի կարող թույլ տալ, որ նրանք չլինեն քաղաքական դաշտում, քանի որ եթե չկան նրանք, ապա չկա կոնֆլիկտը, որն իր իշխանության հիմքն ու էլեկտորատը միավորող գործոնն է:
Այս քաղաքական թթվածնից իշխանությանը պետք է զրկել ու այս իմաստով գնդակը մեծ ընդդիմության դաշտում է: Մենք այս «խաղը» վերջին տարիներին տեսել ենք ու եթե «խաղի» կանոնները հենց մեծ ընդդիմության կողմից չփոխվեն, այդ «խաղում» հաղթում է Փաշինյանը:
@armgeopolitic
Photo

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով