Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ու…

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևին Անկախության օրվա առթիվ։
ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած ուղերձում ասված է․
«Ընդունեք, խնդրեմ, անկեղծ շնորհավորանքներս և լավագույն,բարեմաղթանքներս Ուզբեկստանի Հանրապետության Անկախության օրվա առիթով:
Բարձր եմ գնահատում Ուզբեկստանի արձանագրած նշանակալի առաջընթացը և երկրի զարգացմանն ուղղված լայնածավալ բարեփոխումները, որոնք Ձեր ղեկավարությամբ նոր հնարավորություններ են ստեղծում երկրի կայուն զարգացման, քաղաքացիների բարեկեցության բարձրացման և Ուզբեկստանի միջազգային հեղինակության ամրապնդման համար։
Վստահ եմ, որ Հայաստանի և Ուզբեկստանի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները, փոխադարձ հարգանքն ու վստահությունը, ինչպես նաև երկուստեք գործադրվող ջանքերը նոր խթան կհաղորդեն մեր երկրների միջև քաղաքական երկխոսության և փոխշահավետ համագործակցության հետագա զարգացմանն ու ընդլայնմանը։
Համոզված եմ, որ առկա քաղաքական փոխըմբռնման և փոխադարձ վստահության հիման վրա կկարողանանք նոր բովանդակություն հաղորդել Հայաստանի և Ուզբեկստանի միջև հարաբերություններին և բացահայտել համագործակցության նոր հնարավորություններ՝ ի շահ մեր ժողովուրդների։
Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Ուզբեկստանի ժողովրդին՝ բարեկեցություն և կայուն առաջընթաց»։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով