Երևանում սեպտեմբերի 3-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Նալբան…

📍Երևանում սեպտեմբերի 3-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Նալբանդյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում`
🚙 Նալբանդյան 48 հասցեին հարակից ճանապարհահատվածից մինչև Սախարովի հրապարակ, Վարդանանց փողոց 5 հասցեին հարակից ճանապարհահատվածից մինչև Սախարովի հրապարակ և Նալբանդյան 50 հասցեին հարակից ճանապարհահատվածին հարակից հետիոտնային անցումից մինչև վճարովի ավտոկայանատեղին փոխադրամիջոցների կանգառը կարգելվի,
🚙 Նալբանդյան 48 հասցեին հարակից ճանապարհահատվածի երթևեկելի ուղեմասի 1-ին գոտով Հանրապետության հրապարակի կողմից դեպի Սախարովի հրապարակ ընթացող տրանսպորտային միջոցների երթևեկությունը կկազմակերպվի միայն աջ ուղղությամբ:
Երևանի քաղաքապետարան

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով