Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ միջազգային հանրության շրջանում մեծ ըմբռնում կա, որ աշխարհը պետք է լինի բազմաբեւեռ, եւ դա է հավասարակշռությունը, ասել է թե՝ կայունությունն ու խաղաղությունը ապահովելու շատ թե քիչ հուսալի տարբերակը։
ՀՀ վարչապետը նման կարծիք է հայտնել՝ ելույթ ունենալով Բիշքեկում մեկնարկած ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում կայացած ՇՀԿ+ ձևաչափով քննարկման ժամանակ, որը կրում էր ««ՄԱԿ-ը որպես արդար աշխարհակարգի առանցքային տարր․ «ՇՀԿ+» պետությունների ներդրումը բազմաբևեռ աշխարհի ձևավորման գործում» խորագիրը։
«Իմ տպավորությամբ՝ միջազգային հանրության շրջանում մեծ ըմբռնում կա, որ աշխարհը պետք է լինի բազմաբեւեռ, եւ դա է հավասարակշռությունը, ասել է թե՝ կայունությունն ու խաղաղությունը ապահովելու շատ թե քիչ հուսալի տարբերակը Հայաստանի նման փոքր պետությունը ինչպե՞ս կարող է ներդրում ունենալ բազմաբեւեռ աշխարհի կայացմանը։ Այս հարցին մենք գործնական պատասխան ենք տալիս, ըստ էության, բազմաբեւեռ արտաքին քաղաքականություն վարելով, որն անվանում ենք հավասարակշռված եւ հավասարակշռման արտաքին քաղաքականություն։
Այդ քաղաքականության իմաստը հետեւյալն է․ երբ աշխարհքաղաքական որեւէ բեւեռի ձգողականությունը այն աստիճանի է ծանրանում, որ կարող է քայքայել մեր անկախությունը, մենք ակտիվացնում ենք այս իրադրության համար բավարար ձգողականություն ունեցող մեկ այլ բեւեռի հետ մեր հարաբերությունները՝ պահպանելու համար մեր հավասարակշռությունը ինքնիշխանության եւ անկախության` բարդություններով լեցուն ճանապարհին»,- ասել է ՀՀ վարչապետը։
Նա մանրամասնել է, որ նման քաղաքականության հիմնական նպատակը ինքնիշխանությունը եւ անկախությունը պահպանելը եւ ուժեղացնելն է։
«Եւ այս ռազմավարությունները մշակելիս` եկել ենք եզրակացության, որ հնարավոր չէ անկախություն եւ ինքնիշխանություն ունենալ` ապրելով կոնֆլիկտի պայմաններում եւ բազմաբեւեռությունն այս իմաստով պետք է արտահայտվի առաջին հերթին այն տարածաշրջանում, որտեղ ապրում ես։ Այս է պատճառը, որ խորացնելով մեր բարեկամական հարաբերությունները հարեւան Իրանի եւ Վրաստանի հետ, մենք գնում ենք մյուս երկու հարեւանների՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ միջպետական հարաբերություններ կառուցելու ճանապարհով, եւ սա, իհարկե, առավել առարկայական է դառնում նախորդ տարվա օգոստոսի 8-ին Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությամբ եւ մասնակցությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղության շնորհիվ»,- նշել է նա։
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ միջազգային հանրության շրջանում մեծ ըմբռնում կա, որ աշխարհը պետք է լինի բազմաբեւեռ, եւ դա է հավասարակշռությունը, ասել…
Թողնել պատասխան