Հարավային Կովկասը՝ հակամարտությունների նախկին գոտին, վերածվում է խաղաղության գո…

🇦🇿 Հարավային Կովկասը՝ հակամարտությունների նախկին գոտին, վերածվում է խաղաղության գոտու․ Ալիև
📣 Բիշքեկում ՇՀԿ պլյուս ձևաչափով հանդիպմանը Ադրբեջանի նախագահը հայտարարել է՝ մեկ տարուց էլ ավելի է, ինչ Ադրբեջանն ու Հայաստանը վերջ դրեցին հակամարտությանը, որը ձգվում էր ավելի քան 30 տարի։
🗣 Ադրբեջանի նախագահը նշել է, որ Ադրբեջանն արդեն իսկ նավթամթերք է մատակարարում Հայաստան ու ապահովում  երրորդ երկրների բեռների տարանցումը։ Ալիևն ընդգծել է, որ Հայաստանի հետ համատեղ աշխատում են փոխադարձ առևտրի ծավալների ավելացման ու նոր ցամաքային տրանսպորտային հաղորդակցությունների ստեղծման շուրջ։ |factor.am|

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով