Քրեական հետապնդում` բլոգեր GeorgX-ի դեմ
Քննչական կոմիտեից իրեն քաղաքագետ ու ՔՊ-ի աջակից հռչակած բլոգեր GeorgX-ի մասով MakaryanNews-ի հարցմանն ի պատասխան` հայտնում են, որ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունենալու և օրենքով սահմանված պատասխանատվության կիրառումից հետո մեկ տարվա ընթացքում նույն արարքը կատարելու վերաբերյալ ստացվել է երկու հաղորդում, մեկը` ապրիլի 4-ին, մյուսը` օգոստոսի 21-ին, որոնցից մեկով մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։ Մյուս քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։
Մեղադրանքը ներկայացվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 344-րդ հոդվամով` տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը:
Մենք տեղեկացանք նաև, որ բլոգերի նկատմամբ կիրառվել է երկրից բացակայելու արգելք:

Թողնել պատասխան