Ստեփան Ասատրյանը պետք է հերքում տարածի և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին փոխհատ…

Ստեփան Ասատրյանը պետք է հերքում տարածի և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին փոխհատուցի 1 մլն դրամ
Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր՝ Էմին Աբգարյան) բավարարել է Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի հայցն ընդդեմ կարգալույծ հռչակված հոգևորական Ստեփան Ասատրյանի (Տեր Արամ)՝ զրպարտություն համարվող տեղեկությունները հերքելու և դրամական փոխհատուցում վճարելու պահանջների մասին: Ստեփան Ասատրյանը ոչ միայն պետք է հերքում տարածի, այլև վճարի փոխհատուցում՝ 1 մլն դրամի չափով։
2026թ. հունվարի 22-ին «Հայկական ժամանակ» (armtimes.com) լրատվական կայքի YouTube-յան ալիքում հրապարակվել է հարցազրույց, որի ընթացքում Ստեփան Ասատրյանը նշել է, թե Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը «տեռորիզմ էր խրախուսում» և «բանտից սպառնալիքներ էր հնչեցնում ՀՀ նկատմամբ», ինչպես նաև պնդել է, թե նա ունի «կին և աղջիկ, որոնք Գյումրիի փողոցներում ազատ շրջում են»:
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ներկայացուցիչներ Տաթևիկ Շալջյանն ու Մարինե Ֆարմանյանը պնդել են, որ Ս. Ասատրյանի հնչեցրած հայտարարություններն ամբողջությամբ սուտ են, չեն համապատասխանում իրականությանը և արատավորում են հոգևորականի պատիվն ու արժանապատվությունը:
📌Պնդել են, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կուսակրոն հոգևորական է, չունի ընտանիք՝ կին կամ երեխա, ինչպես նաև երբևէ որևէ առնչություն չի ունեցել ահաբեկչության կամ պետության դեմ սպառնալիքներ հնչեցնելու հետ:
🔗Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ

Ստեփան Ասատրյանը պետք է հերքում տարածի և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին փոխհատուցի 1 մլն դրամ

Դատարանը վճռել է Ստեփան Ասատրյանից հօգուտ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի  բռնագանձել մեկ միլիոն դրամ՝ որպես զրպարտության համար…

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով