Հայ և ամերիկացի պաշտոնյաներն այս շաբաթ համատեղ այց են կատարել Սյունիք՝ ԹՐԻՓՓ ծրա…

Հայ և ամերիկացի պաշտոնյաներն այս շաբաթ համատեղ այց են կատարել Սյունիք՝ ԹՐԻՓՓ ծրագրի շրջանակում, հաղորդում է Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը։
Հայկական կողմից այցին մասնակցում են ԱԳՆ ներկայացուցիչները, ամերիկյան կողմից՝ ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենն ու Պետքարտուղարության քաղաքականության պլանավորման հարցերով ավագ խորհրդական Ջոն Ասքոնասը։
Ըստ դեսպանության՝ պաշտոնյաները կհանդիպեն տեղական իշխանությունների և համայնքների բնակիչների հետ, ինչպես նաև կայցելեն Մեղրիի մոտակայքում ԹՐԻՓՓ-ի նախատեսվող երթուղու հատվածներ։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով