1939 թ․ սեպտեմների 1-ին սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը Նացիստական Գերմա…

📢 1939 թ․ սեպտեմների 1-ին սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը
🔍 Նացիստական Գերմանիային անհրաժեշտ էր «հարմար» պատրվակ Լեհաստան ներխուժելու համար։ Ադոլֆ Հիտլերի հրահանգով Ռեյնհարդ Հեյդրիխը և Ալֆրեդ Նաույոքսը մշակեցին մի ծրագիր. բեմականացնել լեհերի հարձակումը գերմանական ռադիոկայանի վրա։
Սարսափելի անվանումը՝ «Պահածոներ», վերաբերում էր համակենտրոնացման ճամբարների կալանավորներին։ Նրանց նախապես սպանել էին, հագցրել լեհական զինվորական համազգեստ և նետել դեպքի վայրում՝ որպես «լեհական ագրեսիայի» զոհերի ապացույց։
📞 «Տատիկը մահացել է»։ Սա այն գաղտնի կոդն էր, որը Նաույոքսը ստացավ օգոստոսի 31-ին, ժամը 16:00-ին։ Դա նշանակում էր՝ գործողությունը սկսված է։
⚡️ Ժամը 20:00-ին Լեհաստանի սահմանին մոտ գտնվող Գլայվից քաղաքում մի խումբ ԷսԷս-ականներ (SS), որոնք հագնված էին լեհական համազգեստով, ներխուժեցին տեղի ռադիոկայան։ Նրանք կապեցին աշխատակիցներին և ուղիղ եթերում լեհերենով հակագերմանական կոչ հնչեցրեցին։ Ողջ գործողությունը տևեց ընդամենը 4 րոպե։
Հեռանալիս նրանք դեպքի վայրում թողեցին նախապես բերված «պահածոները»՝ սպանված կալանավորների մարմինները։ Նույն օրը նմանատիպ սադրանքներ տեղի ունեցան նաև այլ սահմանային կետերում։
🗞 Արդեն հաջորդ օրը՝ սեպտեմբերի 1-ին, Հիտլերը ելույթ ունեցավ Ռեյխստագում՝ հայտարարելով, թե Լեհաստանը հարձակվել է Գերմանիայի վրա և իրենք ստիպված են պատասխանել։ Գերմանական քարոզչամեքենան ողջ աշխարհին ցուցադրում էր «լեհական հարձակման» կադրերը։
Պատերազմն սկսված էր։ Տարիներ անց միայն բացահայտվեց, որ այդ ամենը մանրակրկիտ մշակված կեղծիք էր։ Ինչպես հետագայում խոստովանեց Հեյդրիխը. «Այո, հենց այսպես էլ սկսվեց պատերազմը»։
Մաքուր Պատմություն📖

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով