Պատգարակով դատարան տեղափոխված Գագիկ Խաչատրյանը 2 ամսով կալանավորվեցՀակակոռուպցիո…

Պատգարակով դատարան տեղափոխված Գագիկ Խաչատրյանը 2 ամսով կալանավորվեց
Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Արամ Գրիգորյանի նախագահությամբ, որոշեց Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին 2 ամսով կալանավորել։
Քննչական կոմիտեն 2026թ. սեպտեմբերի 1-ին հայտնել էր, որ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում անհետաձգելի քննչական և վարութային գործողություններ են իրականացվել ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի, վերջինիս որդու բնակարաններում, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված շուրջ 21 ընկերությունների գրասենյակներում և մասնաճյուղերում։ 

«Քրեական վարույթի շրջանակում որոշում է կայացվել՝ դատարան ներկայացնելու համար Գագիկ Խաչատրյանին ձերբակալելու վերաբերյալ»

,- նշված էր ՔԿ հաղորդագրությունում։
📌 Դրանից ժամեր անց Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները ներխուժել են Գագիկ Խաչատրյանի տուն և նրան ձերբակալել։ Տարածված տեսանյութում երևում է, որ Գ. Խաչատրյանը պառկած է անկողնում, վատառողջ է, և չի կարողանում տեղաշարժվել։ ❗️Մինչդեռ իրավապահ մարմինների ներկայացուցիչները նրան դնում են պատգարակի վրա և տանում Հակակոռուպցիոն դատարան՝ անտեսելով ցավից նրա գոռոցները։ 

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով