Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազությունը, պետական շ…

Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազությունը, պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, ուսումնասիրել է «Գաջեգործ» ՓԲ ընկերության պետական բաժնեմասի սեփականաշնորհման իրավական հիմքերն ու պարզել, որ սեփականաշնորհման գործընթացն իրականացվել է օրենսդրությամբ սահմանված կարգի խախտմամբ։
«Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Կառավարության 1997 թվականի ապրիլի 4-ի որոշմամբ թույլատրվել էր սեփականաշնորհել «Գաջեգործ» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով՝ ընկերությունը վերակազմավորելով «Գաջեգործ» բաց բաժնետիրական ընկերության։
Նույն որոշմամբ՝ ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը սահմանվել էր 110 միլիոն դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 88 միլիոն 160 հազար դրամ։ Բաժանորդագրության ենթակա են եղել 8816 բաժնետոմս՝ յուրաքանչյուրը 10 հազար դրամ անվանական արժեքով: Արդյունքում, սակայն, փաստացի բաժանորդագրվել է 5791 բաժնետոմս, որոնց համար վճարվել է ընդհանուր 57 միլիոն 910 հազար դրամ, իսկ ձևավորված ընկերության կանոնադրական հիմնադրամը կազմել է 62 միլիոն 930 հազար դրամ։
1997 թվականի օգոստոսի 7-ին, Պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչության և «Գաջեգործ» ԲԲ ընկերության միջև կնքվել է սեփականաշնորհման պայմանագիր, որով ձեռնարկության վաճառքի գինը սահմանվել է 88 միլիոն 160 հազար դրամ, սակայն վաճառվել է 57 միլիոն 910 հազար դրամով»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է Դատախազության տարածած հաղորդագրության մեջ։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով