«ԱՄՆ ոչ մի դատարան երբեք քրեական գործ չի քննել օտարերկրյա առաջնորդի դեմ, որը մեղադրանքների առաջադրման պահին իր երկրում ճանաչվել է որպես պետության ղեկավար…. Պետությունների ղեկավարները չեն կարող հետապնդվել որևէ դատարանում, բացի իրենց սեփական դատարանից», — հայտարարել են Մադուրոյի փաստաբանները։
Պաշտպանությունը նշում է, որ Մադուրոն «կտրականապես հերքում է իր դեմ առաջադրված մեղադրանքները»։
Սեպտեմբերի 2-ին ներկայացված առանձին փաստաթղթերում Մադուրոյի կնոջ՝ Սիլիա Ֆլորեսի փաստաբանները պնդել են, որ նա նույնպես անձեռնմխելիություն ունի ԱՄՆ-ում՝ հիմնվելով ինքնիշխան անձեռնմխելիության սկզբունքի վրա։
Դաշնային դատախազները պաշտպանության կողմի փաստարկներին պետք է պատասխան ներկայացնեն սեպտեմբերի վերջին։ AP-ն հաղորդում է, որ դատավոր Ալվին Հելերշտեյնը նոյեմբերի 17-ին նշանակել է բանավոր լսումներ մեղադրական եզրակացությունը մերժելու միջնորդությունների վերաբերյալ։
Մադուրոն և նրա կինը ներկայում գտնվում են Բրուքլինի դաշնային բանտում։ Եթե գործը կարճելու միջնորդությունը մերժվի, նրանց դատավարությունը կկայանա 2027 թ. հունիսի 1-ին։
Նրանց սպառնում է ցմահ ազատազրկում, եթե ատենակալները համաձայնեն, որ նրանք մասնակցել են ԱՄՆ կոկաին ներմուծելու դավադրությանը։
Թողնել պատասխան