Քաղբանտարկյալ Անդրանիկ Թեւանյանի ուղերձը կալանավայրից. դատավարությանն ընդառաջ
—-
Հարգելի՛ հայրենակիցներ,
Նախընտրական փուլում քաղաքացի Նիկոլ Փ․-ն հանրահավաքային հարթակից գեբելսյան ոճի սուտ հնչեցրեց և ապօրինաբար հրահանգեց իմ դեմ գործ կարել․ ես կալանավորվեցի։
Գողն ամենաբարձրն էր գոռում՝ «բռնե՛ք գողին»։ Իմ մասին տարածվող մեծ և լկտի ստերն օրվա իշխանությունները, այլ հարցերից զատ, օգտագործում էին ահասարսուռ վերնագրեր ստանալու, հիմնական ընդդիմադիր ուժերից մեկի քվեն գողանալու և աննախադեպ ընտրակեղծիքներ նախապատրաստելու համար։ Այսինքն՝ մեզանից մանդատագողությունը տեղի է ունեցել ոչ թե հունիսի 7-ից հետո՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և Սահմանադրական դատարանի ապօրինի որոշումներով, այլ ավելի շուտ, երբ մեր դեմ տեղեկատվական ահաբեկչություն սանձազերծվեց։
Դրանից հետո կեղծարարությունը դարձավ արդեն տեխնիկայի ու ցինիզմի աստիճանի հարց։ Ընտրություններին մասնակցող ընդդիմադիր ուժերը, ցավոք, միասնական և համարժեք ձևով չարձագանքեցին Նիկոլ Փ․-ի այդ ճչացող ապօրինի գործողություններին, մինչդեռ ակնհայտ էր, որ զանգը հնչում էր ոչ միայն իմ, «Մայր Հայաստանի» կամ «Բարգավաճ Հայաստանի», այլև բոլորի համար։
Այդպիսով բացվում էր իշխանագողության և հետընտրական քաղաքական հետապնդումների նոր ալիքի, շոու-կալանավորումների ճանապարհը։
Ինչևէ, ես շնորհակալ եմ բոլոր այն քաղաքական ուժերին, հասարակական գործիչներին, մտավորականներին, լրագրողներին, պարզ մարդկանց, ովքեր չլռեցին, պետական դավաճանի կողմից ինձ վերագրվող դավաճանության ու լրտեսության լկտի սուտը կուլ չտվեցին և դրսևորեցին քաղաքացիական, բարոյական վարքագիծ՝ դատապարտելով աղաղակող այդ ապօրինությունը և չվախենալով տեղեկատվական գրոհներից։
Մանրամասները՝ այստեղ
https://youtu.be/Zm5770ji_TI?si=R12-ZX7jQSOcjUde

Enjoy the videos and music you love, upload original content, and share it all with friends, family, and the world on YouTube.
Թողնել պատասխան