Ստեփանավանի ԲԿ նախկին տնօրեն Անուշ Իսպիրյանի և բժշկական կենտրոնի նախկին գլխավոր…

📌 Ստեփանավանի ԲԿ նախկին տնօրեն Անուշ Իսպիրյանի և բժշկական կենտրոնի նախկին գլխավոր հաշվապահ Նորայր Ղուկասյանի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան։ Գործը մակագրվել է դատավոր Վահե Դոլմազյանին։
❗️Հիշեցնենք՝ «Հետք»-ը հետաքննություն էր հրապարակել, որտեղ Ստեփանավանի բժշկական կենտրոնի նախկին բժիշկները պատմել էին, որ տնօրեն Անուշ Իսպիրյանը կեղծ բուժառուների է գրանցում և պետությունից գումար ստանում՝ իրականում բուժում չստացած մարդկանց համար։ Բացի այդ, ըստ բժիշկների՝ տնօրենը ստիպում էր աշխատակիցներին վարկեր վերցնել իր համար, ապա աշխատակիցներին պարգևավճարներ էր տալիս և հորդորում այդ գումարներով մարել վարկերը։
8-րդ հարկ․ Բժշկական կենտրոնի «ստվերային» կողմը՝ վարկեր, պարտքեր և քրեական հետապնդումներ Ստեփանավանի բժշկական կենտրոնում կառավարչական կամայականությունների մի ուշագրավ պատմություն է բացահայտվել, որի կենտրոնում հաստատության տնօրենն է։ Նախկին աշխատակիցները «Հետքին»…

Ստեփանավանի ԲԿ նախկին տնօրեն Անուշ Իսպիրյանի վերաբերյալ գործը Հակակոռուպցիոն դատարանում է

«Հետք»-ը հետաքննություն էր հրապարակել, որտեղ Ստեփանավանի բժշկական կենտրոնի նախկին բժիշկները պատմել էին, որ տնօրեն Անուշ Իսպիրյանը…

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով