ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ եթե Հայաստանը ցանկություն հայտնի, Ռու…

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ եթե Հայաստանը ցանկություն հայտնի, Ռուսաստանը պատրաստ կլինի 102-րդ ռազմաբազան 1 օրում հեռացնել Գյումրիից։
Ինչպես տեսնում ենք՝ Հայաստանում լռություն է, տարիներ շարունակ բազան հեռացնելու պահանջներ ներկայացնողները, բազայի դիմաց «ցույցեր» անողները ծպտուն չեն հանում, քանի որ Գյումրի հասնելու կարիք այլևս չկա, այդ պահանջը նրանք արդեն պետք է ներկայացնեն ոչ թե Ռուսաստանին, այլ Նիկոլ Փաշինյանին, քանի որ Մոսկվան բազայի ճակատագրի հարցում որոշման կայացումը պատվիրակել է Փաշինյանին, որն այսօր կայացած բրիֆինգի ընթացքում իրեն հատուկ ոճով խուսափել է այդ պատասխանատվությունից՝ նշելով, որ եթե Ռուսաստանը ցանկանա հեռացնել բազան, Հայաստանը չի առարկի։
Առաջիկա հանգստյան օրերին ավելի ծավալուն անդրադարձ կկատարենք այս թեմային՝ ներկայացնելով մեր վարկածը, թե ինչու՞ Պուտինը բարձրացրեց ռազմաբազայի հարցը ու ինչու՞ դա արեց հենց այս փուլում։
@armgeopolitic

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով