«Որևէ մեկը չպետք է պլստա. տեսարանները, որոնք դուք համարում եք խայտառակ, ես համա…

💬 «Որևէ մեկը չպետք է պլստա. տեսարանները, որոնք դուք համարում եք խայտառակ, ես համարում եմ հույս, որ մի օր արդարությունը կհաստատվի Հայաստանում». Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանին պատգարակով բերման ենթարկելու մասին:
📌 «Նախ, ես կարծում եմ, որ մեր իրավապահ համակարգը որևէ պատճառ չուներ գործելու, եթե այդ գործողության հիմնավորվածությունն իր համար ավելի քան ակնհայտ չլիներ։ Ես ուզում եմ շնորհակալություն հայնել մեր իրավապահ համակարգի բոլոր աշխատակացիներին` սկսած այդ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ այն տեղը, որտեղ պետք է տանեին։
📌 Ես, ընդհակառակը, կարծում եմ, որ այդ տեսարանը տեսնելով` բոլոր կոռուպցիոներները` ներկա և նախկին, տեսնեն, որ որևէ մեկը չպետք է պլստա։ Այդ մարդիկ ունեցել են շանս, որ գային ու ասեին, որ մենք մի քանի միլիարդ գողացել ենք պետությունից, և ուզում ենք վերադարձնել։ Այո՛, նրանք պետք է ունեզրկվեն բառիս բուն իմաստով»,- ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: |arm.sputniknews.ru|
Գագիկ Խաչատրյանի գործով հրատապ միջոց կիրառելու մասին դիմում է ուղարկվել ՄԻԵԴ. նա ֆունկցիոնալության 66% կորուստ ունի: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել են Գագիկ Խաչատրյանի պաշտպաններ Երեմ Սարգսյանն ու Արա Ղազարյանը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով